«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում գույքի գնահատման ծառայություններ մատուցող ընկերություն (ներ) ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար:
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմանները`
- նման աշխատանքների կատարման առնվազն 3 (երեք) տարվա փորձառություն,
- գնահատման ծառայությունների իրականացում ՀՀ տարածքում,
- աշխատակազմի առնվազն 3 (երեք) աշխատակից պետք է ունենա համապատասխան որակավորում (կցել վկայականների պատճեները),
- ցանկալի է ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական կազմակերպությունների հետ համագործակցության փորձ (պահանջվելու է ներկայացնել տեղեկանք),
- մասնագիտական պատասխանատվության ապահովագրության առկայություն 150 մլն սահմանաչափով յուրաքանչյուր գնահատողի մասով (կցել ապահովագրական պոլիսի պատճենը):
- Ընկերությունը և գնահատողները պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանած պահանջներին
Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան հարցաշարը՝ ուղարկելով հետաքրքրվածության նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին:
Շահագրգիռ կազմակերպությունները պետք է լրացված հարցաշարը ընկերության ծառայությունների գնացուցակի հետ միասին ներկայացնեն tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին` գնանշման երկրորդ փուլին մասնակցելու համար կազմակերպության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն հավաքագրելու և բանկի կողմից սահմանված պայմաններին կազմակերպության համապատասխանությունը գնահատելու նպատակով:
Գնանշման փաթեթի էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով` NP-03/24: «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի (ների) հետ կկնքվի միավորի գնի վրա հիմնված, բանկի կողմից սահմանված պայմաններով համագործակցության պայմանագիր` մեկ տարի ժամկետով :
Ընտրված մասնակցից (ներից) պահանջվելու է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացել հաշիվ և գրավադրել ավանդ կամ գործող պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում հաշվին ունենալ չնվազող մնացորդ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, որը նաև կհանդիսանա սխալ իրականացված գնահատման վնասի փոխհատուցում:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի համար: Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2024 թ.-ի ապրիլի 01-ը, ժ.18:00:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
Ք. ԵՐևԱՆ 0010, Վ. ՍԱՐԳՍՅԱՆ 2
ՀԵՌ.՝ (374-10) 56-11-11
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
Գնումների գծով ավագ մասնագետ Աննա Վարդազարյանին: