Սերվերների գնանշման հրավեր IT-0124 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
11Հնվ

Սերվերների գնանշման հրավեր IT-0124

11 Հնվ, 2024 | Ավարտված |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու սերվերների գնանշման հարցմանը: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով սույն հրավերին կցված հավելվածի կանաչ գույնով նշված վանդակները:
Տեխնիակական բնութագրերը ներկայացված են DELL և HPE արտադրության սերվերների հիման վրա, սակայն ընդունելի է նաև նույն պարամետրերով   Cisco և Lenovo արտադրության սերվերներ:

-    Առաջարկը պետք է ներառի՝ 

1) Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում), 
2) Առաջարկվող սարքերի և բաղկացուցիչների ցանկը /part numbers/, մասնագրերը, այլ փաստաթղթեր` առկայության դեպքում, 
3) Արտադրողի/դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF, 
4) Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին): 

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար: 
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը: 
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Աննա Վարդազարյանին` Anna.vardazaryan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։ 

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 02.02.2024թ` ժ 18:00-ն:

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ: