Blade սերվերների գնանշման հրավեր IT-0923 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
01Սպտ

Blade սերվերների գնանշման հրավեր IT-0923

01 Սպտ, 2023 | Ավարտված |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու HP կամ Cisco բրենդերի Blade սերվերների գնանշման հարցմանը: 

Առաջարկը պետք է ներառի՝ 

1) Լրացված կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում),
2) Առաջարկվող սարքերի և բաղկացուցիչների ցանկը /part numbers/, մասնագրերը, այլ փաստաթղթեր` առկայության դեպքում, 
3) Արտադրողի/դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF, 
4) Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին):

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով`   Պայմանագրի ձև: 
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը:

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Դիանա Տոնոյանին` diana.tonoyan@ameriabank.am հասցեով կամ  զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 18/09/2023թ` ժ 18:00-ն: