31Մրտ
Քարթրիջների լիցքավորման ծառայությունների գնանշման հրավեր IT-03/2
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու քարթրիջների լիցքավորման ծառայությունների գնանշմանը:
Պահանջվող ծառայությունների մանրամասները և մասնակիցներին առաջադրվող պահանջները ներկայացված են տեխնիկական առաջադրանքում:
Մասնակից ընկերությունը իր հայեցողությամբ կարող է առաջարկել նոր քարթրիջ որպես լիցքավորմանը այլընտրանք, որպես լրացուցիչ առաջարկ:
Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով կոմերցիոն առաջարկում կանաչ գույնով նշված վանդակները:
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` պայմանագրի ձև: Խնդրում ենք ծանոթանալ առաջարկին և նկատառումներ ունենալու դեպքում առաջարկի հետ միասին ներկայացնել պատասխան նամակով:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` PDF ստորագրված և excel ֆորմատներով` չփոխելով հավելվածի ֆորմատը: Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Մերի Գևորգյանին` Meri.Gevorgyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 30/03/2021թ.` ժ 17:00-ն: