«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ազատ գրաֆիկով աշխատող (Freelancer) դիզայների օգնական, որի կողմից կիրականացվեն հետևյալ ընթացիկ աշխատանքները.
• իրականացված կոնցեպտների ադապտացիա տարբեր թվային հարթակների և մարքեթինգային այլ կրիչների համար,
• ծավալուն նյութերի էջակալումներ և դիզայնի ադապտացիա` եղած ձևանմուշների հիման վրա, օրինակ` հաշվետվություններ, պրեզենտացիաներ և այլն,
• ոչ կոնցեպտուալ դիզայն` եղած ձևանմուշների, բրենդբուքի և/կամ դիզայների կողմից տրված չափանիշների հիման վրա,
• մարքեթինգային փոքր և միջին արշավների դիզայն` եղած կոնցեպտների հիման վրա,
• տարատեսակ նյութերի, սարքավորումների բրենդավորում,
• դիզայներական այլ աշխատանքներ,
• օգնել դիզայներին ընթացիկ աշխատանքներում:
Մասնակցի առաջարկը պետք է ներառի՝
1. կոմերցիոն առաջարկ (ամսական ֆիքսված գումար, ՀՀ դրամ` ներառյալ ամսական պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումները և դրոշմանիշային վճարը /առանց ՀՀ եկամտային հարկի/),
2. համապատասխան ծառայությունների փորձ.
- պորտֆոլիո,
- ցանկալի է 2 և ավել տարվա դիզայներական փորձի առկայություն:
Ընտրված մասնակցի հետ կկնքվի պայմանագիր 3 ամիս փորձաշրջանի պայմանով, որի բարեհաջող ավատից հետո պայմանագիրը կերկարաձգվի ևս 9 ամսով: Հետագայում պայմանագիրը, պայմանավորված աշխատանքի արդյունքներով, հնարավոր է երկարաձգվի::
Պայմանագրի և գաղտնիության պահպանման համաձայնագրի (NDA) ձևանմուշները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով` Պայմանագրի ձև և NDA:
Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկ ՓԲԸ-ին մինչև գնման գործընթացի իրականացումը: Նշված իրավիճակում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից և ընդունելի` Ամերիաբանկ ՓԲԸ-ի համար:
Առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով tenders@ameriabank.am հասցեով:
Մանրամասների և տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Լիլիթ Մեժլումյանին` Lilit.Mezhlumyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010-561111 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 10/06/2021 թ. ժ 18:00-ն:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2