Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության գնանշման հրավեր ITS-0721 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
26Հլս

Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության գնանշման հրավեր ITS-0721

26 Հլս, 2021 | Ակտիվ |

Ամերիաբանկը հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին մասնակցելու անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության գնանշմանը`

  • 2022թ. ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական Անվտանգության Կառավարման Համակարգի վերահավաստագրման,
  • 2023-2024 թվականներին համապատասխանության աուդիտների անցկացման նպատակով։ 

Աուդիտը պետք է անցկացվի մինչ 2022 թվականի մարտի 10-ը:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով: Առաջարկը պետք է ներառի ստորև նշված ֆայլերը`

  • Կոմերցիոն առաջարկ հաշվի առնելով, որ ոչ ռեզիդենտ ընկերությունները գնային առաջարկն պետք է ներկայացնեն ԱՄՆ դոլարով ներառյալ վաճառող երկրի բոլոր հարկերը (առկայության դեպքում), իսկ ՀՀ-ում գրանցված ընկերությունները ՀՀ դրամով (ներառյալ բոլոր հարկերը):
  • Եվրոպական հավատարմագրման համագործակցության միության լիիրավ անդամներից որևէ մեկի կողմից հավատարմագրման  վկայականը:
  • ISO/IEC 27001 ստանդարտով (Տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության տեխնիկայի, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի պահանջներ) աուդիտ անցկացնելու մասնագիտացում և  ֆինանսական ոլորտում նշված տեսակի աուդիտի իրականացման փորձը հավաստող փաստաթղթեր:  

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների մասնագետ Տաթևիկ Ավանեսյանին`  Tatevik.Avanesyan@ameriabank.am  էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 10/08/2021թ.` ժ 18:00-ն:
Ավելի մանրամասն փաթեթին կարող եք ծանոթանալ ներբեռնելով կից ֆայլը: