Կոնտակտային կենտրոնի ծրագրային ապահովման ներդրման գնանշման հրավեր IT-0821 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
30Հլս

Կոնտակտային կենտրոնի ծրագրային ապահովման ներդրման գնանշման հրավեր IT-0821

30 Հլս, 2021 | Ակտիվ |

Ամերիաբանկը հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին կոնտակտային կենտրոնի ծրագրային ապահովման ներդրման  գնանշմանը:

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով: Առաջարկը պետք է ներառի ստորև նշված ֆայլերը`

  1. Բովանդակություն (Executive Summary)
  2. Մասնակցի կազմակերպության տվյալները 
  3. Առաջարկվող լուծման համառոտ ակնարկ;
  4. Առաջարկվող լուծման կառուցվածքի, տեխնիկական մանրամասների և ֆունկցիոնալի ակնարկը 
  5. Նախագծի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումները և այլ համակարգերը 
  6. Առաջարկի իրականացման նախագծի և թիմի ակնարկը
  7. Վերապատրաստում, աջակցություն և սպասարկում
  8. Կոմերցիան առաջարկ, որը պետք է ներառի`
    • Գնային առաջարկը ներկայացնել պետք է հաշվի առնել, որ ոչ ռեզիդենտ ընկերությունները գնային առաջարկն պետք է ներկայացնեն ԱՄՆ դոլարով ներառյալ վաճառող երկրի բոլոր հարկերը (առկայության դեպքում), իսկ ՀՀ-ում գրանցված ընկերությունները ՀՀ դրամով (ներառյալ բոլոր հարկերը): Կոմերցիոն առաջարկը պետք է ներառի`
      • Լիցենզիայի գինը և սխեման, եթե կիրառելի է
      • Նախագծի իրականացման ծախսերը
      • Նախագծի իրականացման համար մատուցվող ծառայությունների արժեքը
    • Համապատասխան փորձառություն ունեցող աշխատակիցների ինքնակենսագրականները;

Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Տաթևիկ Ավանեսյանին`  Tatevik.Avanesyan@ameriabank.am  էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի համար:

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 11/08/2021թ.` ժ 18:00-ն:

Ավելի մանրամասն փաթեթին կարող եք ծանոթանալ ներբեռնելով կից ֆայլը