30Հլս
Կոնտակտային կենտրոնի ծրագրային ապահովման ներդրման գնանշման հրավեր IT-0821
Ամերիաբանկը հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին կոնտակտային կենտրոնի ծրագրային ապահովման ներդրման գնանշմանը:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով: Առաջարկը պետք է ներառի ստորև նշված ֆայլերը`
- Բովանդակություն (Executive Summary)
- Մասնակցի կազմակերպության տվյալները
- Առաջարկվող լուծման համառոտ ակնարկ;
- Առաջարկվող լուծման կառուցվածքի, տեխնիկական մանրամասների և ֆունկցիոնալի ակնարկը
- Նախագծի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումները և այլ համակարգերը
- Առաջարկի իրականացման նախագծի և թիմի ակնարկը
- Վերապատրաստում, աջակցություն և սպասարկում
- Կոմերցիան առաջարկ, որը պետք է ներառի`
- Գնային առաջարկը ներկայացնել պետք է հաշվի առնել, որ ոչ ռեզիդենտ ընկերությունները գնային առաջարկն պետք է ներկայացնեն ԱՄՆ դոլարով ներառյալ վաճառող երկրի բոլոր հարկերը (առկայության դեպքում), իսկ ՀՀ-ում գրանցված ընկերությունները ՀՀ դրամով (ներառյալ բոլոր հարկերը): Կոմերցիոն առաջարկը պետք է ներառի`
- Լիցենզիայի գինը և սխեման, եթե կիրառելի է
- Նախագծի իրականացման ծախսերը
- Նախագծի իրականացման համար մատուցվող ծառայությունների արժեքը
- Համապատասխան փորձառություն ունեցող աշխատակիցների ինքնակենսագրականները;
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Տաթևիկ Ավանեսյանին` Tatevik.Avanesyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի համար:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 11/08/2021թ.` ժ 18:00-ն:
Ավելի մանրամասն փաթեթին կարող եք ծանոթանալ ներբեռնելով կից ֆայլը: