«Ամերիաբանկ» ՓԲԸ համար անգլերեն եվ ռուսերեն նյութերի խմբագրման նպատակով թարգմանչական ծառայությունների գնանշում PR-0122 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
19Հնվ

«Ամերիաբանկ» ՓԲԸ համար անգլերեն եվ ռուսերեն նյութերի խմբագրման նպատակով թարգմանչական ծառայությունների գնանշում PR-0122

19 Հնվ, 2022 | Ակտիվ |

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն անգլերեն և ռուսերեն նյութերի խմբագրման նպատակով հրավիրում է գնանշման թարգմանչական ծառայություններ մատուցող  ընկերությունների/անհատների, որոնք թիմում ունեն/հանդիսանում են լեզվի կրողներ (native speaker): 

Գնանշմանը մասնակցելու համար մատակարարները պետք է լրացնեն և ներկայացնեն կոմերցիոն առաջարկի ձևանմուշը  ու որակավորման պահանջներին համապատասխանության մասին հայտարարագիրը (Հավելված 1):

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև: Խնդրում ենք ծանոթանալ պայմանագրին և նկատառումներ ունենալու դեպքում առաջարկի հետ միասին ներկայացնել պատասխան նամակով:

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:

 

Գնանշումն իրականացվելու է 2 փուլով.

  • 1-ին փուլի արդյունքներով ընտրվելու և կազմվելու է հայտարարությանն արձագանքած և որակավորման պահանջներին համապատասխանող մասնակիցների կարճ ցուցակ, 
  • 2-րդ փուլի շրջանակում կարճ ցուցակում ներառված մասնակիցներին կներկայացվի թեստային առաջադրանք, որի արդյունքներով կընտրվի լավագույն որակ և գին առաջարկող մատակարարը: 

 

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ձևաչափով` թողնելով հավելվածի ձևաչափն անփոփոխ:

Մանրամասների և տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Գնումների ավագ մասնագետ Վարանցով Գևորգյանին Varantsov.Gevorgyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010-561111 հեռախոսահամարով։

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 02/02/2022 թ.` ժ. 15:00-ն (GMT+):: Սույն նամակին չպատասխանելը ևս կդիտարկվի որպես գնանշման մերժում:

Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ: