Նախաորակավորում մասնագիտացված ճարտարապետական ընկերությունների եվ դիզայներների համար - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Փտվ

Նախաորակավորում մասնագիտացված ճարտարապետական ընկերությունների եվ դիզայներների համար

09 Փտվ, 2022 | Ակտիվ |

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն մասնագիտացված ճարտարապետական և դիզայներական ընկերություններին հրավիրում է նախաորակավորման` Բանկի կողմից իրականացվող ճարտարապետական և դիզայներական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներում ներգրավելու համար:

Նախաորակաորումն իրականացվելու է երկու ԼՈՏ-ով`

Լոտ 1 `  ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հետաքրքրված մասնակցից պահանջվում է Հավելված 1-ում ներկայացված  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պոտենցիալ մասնաճյուղի համար կազմել նախագծային փաստաթղթեր, որն իր մեջ պետք է ներառի`

  • Ճարտարապետական մաս, կոնստրուկտորական և շինարարական մաս, 
  • Էլեկտրաֆիկացում 
  • Ջեռուցում և Օդափոխություն 
  • Ծավալաթերթ
  • Մասնագրեր
  • Օբյեկտում նախատեսված կահույքի գաբարիտային թույլատրելի չափսեր, հարկի, կահավորման հատակագծեր աշխատասեղանների տեղաբաշխմամբ  ըստ մարդկանց քանակի
  • Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ նախագիծ, կտրվածքներով և DWG ֆորմատով: Աշխատանքների կատարման օրացույցային ժամանակացույց,
  • Հարկի, կահավորման հատակագծեր աշխատասեղանների տեղաբաշխման ըստ մարդկանց քանակի
  • Շինարարության ավարտում տրամադրել AS-Built նախագիծ:

Առավել մանրամասն տեխնիկական առաջադրանքը  կարող եք տեսնել Հավելված 1-ում:

 

Լոտ 2 `  ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հետաքրքրված մասնակցից պահանջվում է ներկայացնել դիզայներական և ադապտացիոն նախագիծ, որն իր մեջ ներառում է`

  • Ինտերիերի ադապտացիա
  • Գովազդային վահանակներ (շքամուտքի, պատի, ֆասադի և այլն)
  • Կահույքի տեղաբաշխում ադապտացիոն դիզայնում 
  • Հավելյալ պարագաներ (ինֆորմացիոն տաղավարներ, ցուցանակներ, բաժանիչ միջնորմներ և այլն)
  • հատակագիծ աշխատանքային տեղերի տեղաբաշխումով
  • լուսավորության տեղաբաշխման գծագիր
  • ֆասադի ադապտացում (գովազդային էլեմենտներ, ապակիների թաղանթապատում, Express Banking, արևապաշտպան...)
  • տանիքի գովազդային տառեր 
  • հեղինակային հսկողություն 

Անհրաժեշտության դեպքում նոր դիզայնի, լուծումների տրամադրում

Այս ամենի համար անհրաժեշտ են ծավալային էսքիզներ (եռաչափ կամ երկչափական մոդելավորմամբ) նյութատեխնիկական մասնագրեր, տեխնիկական գծագրեր համապատասխան իրենց կտրվածքներով և լուծումներով, բացատրագիր, որը պարունակում է խորհրդատվություններ` օգտագործվող նյութերի և պարագաների վերաբերյալ: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով Հավելված 2-ի  կանաչ գույնով նշված վանդակները  չխախտելով ձևանմուշը:

Հետաքրքրված ընկերությունը կարող է մասնակցել նախաորակավորմանը ինչպես մեկ այնպես էլ բոլոր Լոտերով:

Տեխնիկական առաջադրանքներից զատ անհրաժեշտ է ներկայացնել նաև ստորև նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները` 

 

Պորտֆոլիո,

  1. Առնվազն 2 տարվա փորձ տվյալ ոլորտում:
  2. Բանկային/ֆինանսական ոլորտում կատարված աշխատանքները կարող են դիտարկվել որպես առավելություն:

Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն «Ամերիաբանկ» ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում երեք տարվա ընթացքում  ուղղակիորեն կհրավիրվեն  Բանկի կողմից իրականացվող ճարտարապետական և դիզայներական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել tenders@ameriabank.am  էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով  Architect Qualification կամ Designer Qualification այնուհետև մասնակից ընկերության անվանումը:

Պայմանագրի և գաղտնիության պահպանման համաձայնագրի (NDA) ձևանմուշները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով` Պայմանագրի ձև և NDA: