ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն մասնագիտացված ճարտարապետական և դիզայներական ընկերություններին հրավիրում է նախաորակավորման` Բանկի կողմից իրականացվող ճարտարապետական և դիզայներական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներում ներգրավելու համար:
Նախաորակաորումն իրականացվելու է երկու ԼՈՏ-ով`
Լոտ 1 ` ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հետաքրքրված մասնակցից պահանջվում է Հավելված 1-ում ներկայացված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի պոտենցիալ մասնաճյուղի համար կազմել նախագծային փաստաթղթեր, որն իր մեջ պետք է ներառի`
- Ճարտարապետական մաս, կոնստրուկտորական և շինարարական մաս,
- Էլեկտրաֆիկացում
- Ջեռուցում և Օդափոխություն
- Ծավալաթերթ
- Մասնագրեր
- Օբյեկտում նախատեսված կահույքի գաբարիտային թույլատրելի չափսեր, հարկի, կահավորման հատակագծեր աշխատասեղանների տեղաբաշխմամբ ըստ մարդկանց քանակի
- Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ նախագիծ, կտրվածքներով և DWG ֆորմատով: Աշխատանքների կատարման օրացույցային ժամանակացույց,
- Հարկի, կահավորման հատակագծեր աշխատասեղանների տեղաբաշխման ըստ մարդկանց քանակի
- Շինարարության ավարտում տրամադրել AS-Built նախագիծ:
Առավել մանրամասն տեխնիկական առաջադրանքը կարող եք տեսնել Հավելված 1-ում:
Լոտ 2 ` ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հետաքրքրված մասնակցից պահանջվում է ներկայացնել դիզայներական և ադապտացիոն նախագիծ, որն իր մեջ ներառում է`
- Ինտերիերի ադապտացիա
- Գովազդային վահանակներ (շքամուտքի, պատի, ֆասադի և այլն)
- Կահույքի տեղաբաշխում ադապտացիոն դիզայնում
- Հավելյալ պարագաներ (ինֆորմացիոն տաղավարներ, ցուցանակներ, բաժանիչ միջնորմներ և այլն)
- հատակագիծ աշխատանքային տեղերի տեղաբաշխումով
- լուսավորության տեղաբաշխման գծագիր
- ֆասադի ադապտացում (գովազդային էլեմենտներ, ապակիների թաղանթապատում, Express Banking, արևապաշտպան...)
- տանիքի գովազդային տառեր
- հեղինակային հսկողություն
Անհրաժեշտության դեպքում նոր դիզայնի, լուծումների տրամադրում
Այս ամենի համար անհրաժեշտ են ծավալային էսքիզներ (եռաչափ կամ երկչափական մոդելավորմամբ) նյութատեխնիկական մասնագրեր, տեխնիկական գծագրեր համապատասխան իրենց կտրվածքներով և լուծումներով, բացատրագիր, որը պարունակում է խորհրդատվություններ` օգտագործվող նյութերի և պարագաների վերաբերյալ: Կազմակերպությունները պետք է ներկայացնեն առաջարկները` լրացնելով Հավելված 2-ի կանաչ գույնով նշված վանդակները չխախտելով ձևանմուշը:
Հետաքրքրված ընկերությունը կարող է մասնակցել նախաորակավորմանը ինչպես մեկ այնպես էլ բոլոր Լոտերով:
Տեխնիկական առաջադրանքներից զատ անհրաժեշտ է ներկայացնել նաև ստորև նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները`
Պորտֆոլիո,
- Առնվազն 2 տարվա փորձ տվյալ ոլորտում:
- Բանկային/ֆինանսական ոլորտում կատարված աշխատանքները կարող են դիտարկվել որպես առավելություն:
Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն «Ամերիաբանկ» ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում երեք տարվա ընթացքում ուղղակիորեն կհրավիրվեն Բանկի կողմից իրականացվող ճարտարապետական և դիզայներական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել tenders@ameriabank.am էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով Architect Qualification կամ Designer Qualification այնուհետև մասնակից ընկերության անվանումը:
Պայմանագրի և գաղտնիության պահպանման համաձայնագրի (NDA) ձևանմուշները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով` Պայմանագրի ձև և NDA: