«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր կողմից իրականացվող բանկային գործառույթների շրջանակներում խնդրահարույց ակտիվների վերադարձման ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է Գնանշման:
Շահագրգիռ կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին`
• մասնագիտացված իրավաբանների և արտոնագրված փաստաբանների առկայություն (պահանջվելու է ներկայացնել վկայականները),
• մասնագիտացված անձնակազմ /նվազագույնը 10.000 հաճախորդի հետ աշխատելու հնարավորություն/,
• նշված ոլորտում` մասնավորապես ֆինանսական կառույցների հետ աշխատանքային փորձ ,
• սերվերային պաշտպանված համակարգի առկայություն,
• բանկային և այլ գաղտնի տեղեկատվության պահպանման համակարգի առկայություն,
• անհրաժեշտ ծրագրային ապահովում,
• վերադարձման գործընթացի դատական /սնանկություն, բռնագանձման վարույթ/, արտադատական, ԴԱՀԿ փուլերում կազմակերպման և վերահսկման հնարավորություններ,
• գույքերի իրացման եղանակով գումարի վերականգման կարողությունների առկայություն,
• հեռախոսազանգերի կենտրոնի առկայություն,
• գրասենյակային պայմաններ:
Գնառաջարկը պետք է ներառի`
• ծախսերի` փոխհատուցման ենթակա գումարների մասին ինֆորմացիա,
• վերադարձման նվազագույն չափի երաշխիք /տոկոսային արտահայտությամբ/,
• ամփոփ տեղեկատվություն այլ համագործակցող ընկերությունների մասով և նախորդ տարիների արդյունքների ամփոփ հաշվետվություն,
• մեկ աշխատակցի առավելագույն ծանրաբեռնվածության վերաբերյալ նշում:
Մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները պետք է ուղարկեն գնանշման փաթեթ, որը կներառի վերը նշված կետերի առկայության մասով հիմնավորված տեղեկատվությունը /փաստաթղթավորված, նկարներով/, գնառաջարկ, պետռեգիստրի վկայականի և կանոնադրության պատճեն:
Գնանշման փաթեթի էլեկտրոնային տարբերակն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով` NP-04/22, իսկ փաթեթի թղթային տարբերակը` Վազգեն Սարգսյան 2 հասցեով, «Կամար» բիզնես կենտրոնի 6-րդ հարկ` վրան նշումով` «NP-04/22 - Չբացե'լ: Դիանա Տոնոյանի համար»:
«Ամերիաբանկ» ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի(ների) հետ կկնքվի համագործակցության պայմանագիր:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2022թ ապրիլի 13-ը, ժամը 18:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2
Հեռ.՝ (374-10) 56-11-11
Դիանա Տոնոյանին (գնումների ավագ մասնագետ)