Գնանշման հրավեր ինժիներական համակարգերի սպասարկում-0223 - Tenders announcements | Ameriabank
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
09Փտվ

Գնանշման հրավեր ինժիներական համակարգերի սպասարկում-0223

09 Փտվ, 2023 | Ակտիվ |

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն սերվերային սենյակների ինժեներական համակարգերի սպասարկման և անխափան սնուցման համակարգերի սպասարկման ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով հրավիրում է գնանշման հետաքրքրություն ցուցաբերած ընկերություններին:

Համապատասխան կազմակերպությունները, որոնք գնանշմանը մասնակցության հետաքրքրություն են ցուցաբերում, կարող են ուղարկել հետաքրքրության վերաբերյալ նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին մինչ 14 փետրվարի 2023թ-ն, ժամը 13:00-ն:

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲ Ընկերության և հետաքրքրություն ցուցաբերած ընկերության միջև կկնքվի Գաղտնիության պահպանման համաձայնագիր, որից հետո Բանկի կողմից կներկայացվի տեխնիկական առաջադրանքը` գնառաջարկ ներկայացնելու համար:

Գնառաջարկի ներկայացման ժամկետը 10 աշխատանքային օր է` տեխնիկական առաջադրանքի ստացումից հետո:

Ներկայացվող առաջարկը պետք է ներառի ՀՀ օրենսդրությամբ ներառված հարկերը:

 Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն:

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2

Բջջ.` (374-93) 44 22 11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Գոհար Ամիրաղյանին (գնումների գծով ավագ մասնագետ)

G.Amiraghyan@ameriabank.am