13Փտվ
Տվյալների պահոցների գնանշման հրավեր IT-0223
Առաջարկը պետք է ներառի՝
- Կոմերցիոն առաջարկ (ձևը ներկայացված է Հավելված 1- ում),
- Առաջարկվող սարքերի և բաղկացուցիչների ցանկը /part numbers/, մասնագրերը, այլ փաստաթղթեր` առկայության դեպքում,
- Արտադրողի/դիստրիբյուտորի կողմից տրամադրված MAF/DAF,
- Ապրանքների ծագման հավաստագրեր (կարող է տրամադրվել գնման պահին):
Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով` Պայմանագրի ձև:
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` Ամերիաբանկի համար:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով` .xlsx ֆորմատով և չփոխելով հավելվածի ֆորմատը:
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Դիանա Տոնոյանին` diana.tonoyan@ameriabank.am հասցեով կամ զանգահարելով 010 56-11-11 հեռախոսահամարով։
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 28/02/2023թ` ժ 18:00-ն: