Ստացի՛ր քարտից քարտ Visa Direct փոխանցումներ ավելի շահավետ պայմաններով:
Քո Visa քարտին ցանկացած Visa քարտից ստացի՛ր գումար արտասահմանից և ստացի՛ր քեշբեք 1000 ՀՀ դրամ:
Արշավին կարող են մասնակցել ցանկացած տեսակի Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում:
Արշավն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը ներառյալ:
Արշավի հիմնական պայմանները․
1. Քեշբեք կարող են ստանալ միայն Visa քարտապանները, որոնք արշավի մեկնարկի օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում չեն ստացել քարտից քարտ Visa Direct փոխանցում:
2. Արշավի ընթացքում քեշբեքը հասանելի է Visa յուրաքանչյուր քարտապանին միայն մեկ անգամ:
3. Քեշբեքը կվճարվի համաձայն այս ժամանակացույցի`
• 2021թ․ ապրիլի 26-ից մայիսի 26-ը ներառյալ` քարտից քարտ Visa Direct փոխանցում ստացած քարտապաններին` մայիսի 26-ին հաջորդող 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում,
• 2021թ․ մայիսի 27-ից հունիսի 26-ը ներառյալ` քարտից քարտ Visa Direct փոխանցում ստացած քարտապաններին՝ հուլիսի 26-ին հաջորդող 10/տասը/ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Քեշբեքի վճարումը կիրականացվի այն քարտի հաշվեհամարին, որին ստացվել է քարտից քարտ Visa Direct փոխանցումը: Այն դեպքում, երբ նշված հաշվեհամարը քեշբեքի վճարման պահին կլինի փակված կամ փոխանցումը ստացված կլինի արտարժույթային քարտային հաշվին, ապա քեշբեքը կփոխանցվի քարտապանի` Բանկում գործող այլ դրամային հաշվեհամարին, իսկ այլ գործող դրամային հաշիվ չունենալու դեպքում քեշբեք չի տրամադրվի:
Հարց ու պատասխան
- Ինչպե՞ս ստանալ գումար արտերկրից Visa Direct քարտից քարտ փոխանցման միջոցով:
Visa քարտապանները կարող են կատարել փոխանցում Ամերիաբանկի Ձեր Visa քարտին իրենց բանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերի և/կամ կայքի միջոցով: Գումարը փոխանցելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել վճարային քարտի համարը, քարտապանի անուն-ազգանունը և հաստատել գործարքը: Սովորաբար փոխանցումը կատարվում է, և գումարը քարտին ակտիվանում է մի քանի րոպեների ընթացքում: Գործարքը հնարավոր է կատարել ցանկացած օր և օրվա ցանկացած ժամի:
- Որքա՞ն է կազմում փոխանցման միջնորդավճարը:
Փոխանցման միջնորդավճարը սահմանվում է փոխանցողի բանկի կողմից: Միջինում այն կազմում է փոխանցվող գումարի 1%-ը:
- Կարելի՞ է փոխանցել քարտի համարն այլ անձի:
Միանգամայն անվտանգ է փոխանցել ձեր Visa քարտի համարը Visa Direct քարտից քարտ փոխանցման միջոցով Ձեզ գումար փոխանցելու նպատակով: Ոչ մի դեպքում չի կարելի այլ անձանց տրամադրել քարտի այլ մանրամասներ, ինչպիսիք են` PIN ծածկագիրը և CVV2/CVC2 կոդն, քանի որ այդ տվյալներին հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր կլինի գումար ելքագրել Ձեր վճարային քարտից: