Հունիսի 5-ին տեղի ունեցավ Reinvent by Renderforest 2021 թվային մեկօրյա կոնֆերանսը, որի ժամանակ զեկույցով հանդես եկան ձեռնարկատիրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային մարքեթինգի և դիզայնի ոլորտների առաջատար փորձագետներ:
Միջոցառմանը ներկա էին 800-ից ավելի մասնակից: Կոնֆերանսի ընթացքում Ամերիաբանկից որպես խոսնակ հանդես եկավ Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը «Թվային ճարտարապետությունը` որպես փոխակերպման խթան» թեմայով։
Թե որո՞նք են թվայնացման առանցքն ու հիմնական տարրերը: Որ թվայնացման առանցքը բազմակողմանի, բայց կապակցված թվային ճարտարապետությունն է: Թե կազմակերպության ներսում ինչպե՞ս է այն հանդես գալիս որպես փոփոխությունների կատալիզատոր ` թույլ տալով անընդհատ փորձարկել նորը և ապահովել տվյալների հասանելիությունը, ինչպե՞ս է թվային ճարտարապետությունն օգնում թվային վերափոխմանը և Հայաստանի առաջատար բանկերից մեկում և այլն:
Արտյոմի ելույթը եզրափակվեց բազմաթիվ հարց ու պատասխանով, որից հետո ներկաներն անկաշկանդ միջավայրում հնարավորություն ունեցան շփվել միմյանց հետ, կապեր ձեռք բերել և զրուցել կոնֆերանսի մասին:
Այս թեմային անդրադարձել են մի շարք լրատվականներ, այդ թվում ` Armenpress.am, Panorama.am և b24.am: