Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց հայտ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկ համակարգերի միջոցով կամ տեղեկանքի պատվիրման հայտ լրացնել Ամերիաբանկի պաշտոնական կայքում՝ www.ameriabank.am: Մեր կողմից տեղեկանքի տրամադրումը նույնպես կատարվելու է էլեկտրոնային եղանակով։
Տեղեկացնում ենք, որ պայմանավորված համավարակի տարածմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար սահմանված դիմումները ստորագրված և Բանկի կողմից տրամադրված տեղեկանքները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի) սկանավորված ուղարկել hipoteq@taxservice.am էլեկտրոնային հասցեին։
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց հայտ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկ համակարգերի միջոցով կամ տեղեկանքի պատվիրման հայտ լրացնել Ամերիաբանկի պաշտոնական կայքում՝ www.ameriabank.am: Մեր կողմից տեղեկանքի տրամադրումը նույնպես կատարվելու է էլեկտրոնային եղանակով։
Առաջին անգամ ներկայացվող դիմումների դեպքում անհրաժեշտ է Բանկից վերցնել տեղեկանքի բնօրինակը` ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով ամբողջական փաթեթի հետ ՊԵԿ ուղարկելու համար:
Նշենք, որ մեր այն հաճախորդների տեղեկանքներում, որոնք օգտվել են մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը տրամադրված վարկային արձակուրդից, ներառվելու են միայն փաստացի վճարված գումարները /նաև վարկային արձակուրդի համար ձևավորված վարկից մարված գումարի չափով/։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.petekamutner.am կայքում: