Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ սկսած ս.թ. ապրիլի 13-ից՝ Ամերիաբանկի «Քաջարան» մասնաճյուղը (հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների 16/3) դարձյալ կբացի իր դռները հաճախորդների առջև և կիրականացնի սպասարկում ստանդարտ աշխատանքային գրաֆիկով:
Սիրելի հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ սկսած ս.թ. ապրիլի 13-ից՝ Ամերիաբանկի «Քաջարան» մասնաճյուղը (հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների 16/3) դարձյալ կբացի իր դռները հաճախորդների առջև և կիրականացնի սպասարկում ստանդարտ աշխատանքային գրաֆիկով:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 3-ից ժամանակավորապես դադարեցվել էր մասնաճյուղի աշխատանքը՝ արտակարգ դրության պայմաններում մասնաճյուղում գործարքների քանակի էական կրճատումը հաշվի առնելով։
Մասնաճյուղում գործարք կատարելու անհրաժեշտության դեպքում խնդրում ենք ձեզ պահպանել սոցիալական հեռավորություն այլ հաճախորդներից, առաջնորդվել առողջապահության նախարարության ցուցումներով և հոգ տանել ձեր ու ձեր մտերիմների առողջության մասին։
Այս օրերին հորդորում ենք մեր բոլոր հաճախորդներին զերծ մնալ մասնաճյուղեր այցելելուց, օգտվել Ամերիաբանկի առցանց և բջջային հավելվածներից, ինչպես նաև 24/7 Կոնտակտ կենտրոնից`զանգահարելով 010 561111։
Մեր մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ: