image

Մի' հայտնեք ձեր քարտի տվյալներն այլ անձանց

Հարգելի հաճախորդներ, վերջին շրջանում ակտիվացել են զեղծարարության միջոցով անձնական և բանկային տվյալներին տիրանալու փորձերը: Զեղծարարները հիմնականում նպատակ ունեն ձեզնից կորզելու անձնական տեղեկություններ՝ դրանք օգտագործելով զեղծարարական կամ խարդախության նպատակներով:

Հարգելի հաճախորդներ,

 

Վերջին շրջանում ակտիվացել են զեղծարարության միջոցով անձնական և բանկային տվյալներին տիրանալու փորձերը: Զեղծարարները հիմնականում նպատակ ունեն ձեզնից կորզելու անձնական տեղեկություններ՝ դրանք օգտագործելով զեղծարարական կամ խարդախության նպատակներով:

Արտերկրից կամ Հայաստանից անծանոթ անձանցից կասկածելի զանգեր ստանալու դեպքում խնդրում ենք դադարեցնել զանգը, էլեկտրոնային նամակներ, SMS հաղորդագրություններ ստանալիս չբացել որևէ հղում և/կամ կցված ֆայլ և անհապաղ կապ հաստատել Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնի հետ +374 10 56 11 11 հեռախոսահամարով: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, շտապեք բլոկավորել Ձեր քարտը՝ զանգահարելով Ամերիաբանկի 24/7 քարտերի մոնիթորինգի ծառայություն 010561111 հեռախոսահամարով կամ USSD ծառայության միջոցով: USSD ծառայության մանրամասներն այստեղ:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ամերիաբանկը երբեք չի պահանջում իր հաճախորդներից տրամադրել բանկային քարտի տվյալներ, մասնավորապես՝ քարտի դիմերեսի 16 նիշն ամբողջությամբ, քարտի վավերականության ժամկետը, դարձերեսին նշված CVV կոդը, քարտի PIN-կոդը: Երբեք մի' հայտնեք Ձեր PIN-կոդը որևէ մեկին, անգամ եթե նա ներկայանում է որպես բանկի աշխատակից:

Ձեզ հետ հաղորդակցվում է ameriabank@ameriabank.am էլ․փոստով կամ այլ @ameriabank.am էլ․փոստի հասցեների միջոցով և +374 10 56 11 11 հեռախոսահամարով:

 

Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:  

 

Հարգանքով՝

Ձեր Ամերիաբանկ