Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկը իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն և հոգատարություն բոլորի հանդեպ:
Սիրելի հաճախորդներ,
Ամերիաբանկը իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն և հոգատարություն բոլորի հանդեպ:
Գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում պետք է սատարել տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային, հանրային սննդի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը:
Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում նաև տուրիստական, հյուրատնային, հանրային սննդի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեություն ծավալող և իր վարկառու հանդիսացող իրավաբանական անձանց: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկի մարման գրաֆիկները:
Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում` կվերանայվեն մարման գրաֆիկները՝ համապատասխանաբար վարկերի մայր գումարների մարումները կհետաձգվեն 3-6 ամսով` սկսած ս.թ. մարտի 16-ից, ընդ որում տվյալ ժամկետում տոկոսագումարների և այլ վճարների վճարման ժամկետների փոփոխություններ չեն նախատեսվում:
Այն հաճախորդները, որոնք ցանկանում են, որպեսզի իրենց վարկերի մարման գրաֆիկները վերանայվեն, պետք է ներկայացնեն վերանայման հայտ։ Հորդորում ենք վերանայման հայտերը ներկայացնել հեռահար ուղիներով` Օնլայն/Մոբայլ բանկինգի կամ Ամերիաբանկում գրանցված էլեկտրոնային հասցեի միջոցով:
«Վարկային արձակուրդի» ժամկետի մայր գումարների վճարումները կվերաբաշխվեն համամասնորեն՝ համաձայն վարկի մարման նոր ժամանակացույցի, որը կարող եք ստանալ Ձեզ սպասարկող վարկային մասնագետի հետ կապ հաստատելով, Ձեր կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` +374 10 561111:
Շարունակում ենք հորդորել ձեզ օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:
Եղե'ք առողջ
Ձեր Ամերիաբանկ