Հարգելի´ հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին և մայիսի 1-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը չեն գործելու, բացառությամբ Սայաթ-Նովա մասնաճյուղի (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք), որը մայիսի 1-ին հայտարարված ոչ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկում կիրականացնի՝ համաձայն ստանդարտ աշխատանքային ժամանակացույցի։
Հարգելի´ հաճախորդներ,
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին և մայիսի 1-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը չեն գործելու, բացառությամբ Սայաթ-Նովա մասնաճյուղի (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք), որը մայիսի 1-ին հայտարարված ոչ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկում կիրականացնի՝ համաձայն ստանդարտ աշխատանքային ժամանակացույցի։
Ձեր քարտի հետ կապված հրատապ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով:
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը հաճախորդների համար հասանելի կլինեն, սակայն իրականացված գործարքները կմշակվեն և դրանց ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրերին` 27.04.2020թ-ին և 04.05.2020թ-ին, բացառությամբ ֆիզիկական անձ հաճախորդների ներբանկային փոխանցումների, որոնք կկատարվեն օնլայն ռեժիմով:
Կոնտակտային Կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը: «Հեռախոս-Բանկ» ծառայությամբ գործարքները կիրականացվեն 11:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում։ Վարկերի մարումները, կոմունալ վճարումները և ֆիզիկական անձանց ներբանկային փոխանցումները կկատարվեն օնլայն ռեժիմով նույն օրը: Մյուս բոլոր գործարքները կմշակվեն և դրանց համապատասխան ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրերին՝ 27.04.2020թ-ին և 04.05.2020թ-ին:
Վարկերի մարումների օրը 24.04.2020թ-ին կամ 01.05.2020թ-ին սահմանված լինելու դեպքում հնարավորություն կունենաք կատարելու վճարումները հաջորդ աշխատանքային օրերին` 27.04.2020թ-ին և 04.05.2020թ-ին:
Նշենք, որ մայիսի 1-ին Սայաթ-Նովա մասնաճյուղի պահատուփերի ծառայությունը հասանելի չի լինելու։ Անհատական պահատուփերի հասցներին և աշխատանքային ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ