Հարգելի´ հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված սակագներում կատարվել են փոփոխություններ.
• «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար
• «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ դեբետային քարտերի սակագներ
• «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կրեդիտային քարտերի սակագներ
Կատարված փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում:
Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 14/06/21թ.-ից և տարածվելու են նաև գործող հարաբերությունների վրա:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: