Տեղեկացնում ենք, որ 30.12.2020թ. ներառյալ և 08.01.2021թ.-ից սկսած` Ամերիաբանկի մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ժամանակացույցներով: 01.01.21-03.01.21-ին Բանկի բոլոր մասնաճյուղերը չեն գործի, իսկ 31.12.2020թ.-ից մինչև 07.01.2021թ.-ը ներառյալ կգործեն փոփոխված ժամանակացույցով:
31.12.2020թ.-ից մինչև 07.01.2021թ.-ը ներառյալ ստորև նշված մասնաճյուղերը կգործեն` համաձայն նշված ժամանակացույցի.
1. «Քոչար» մասնաճյուղ (ք. Երևան, Փափազյան 8, «Ռիո Մոլ» առևտրի կենտրոն),
31.12.2020թ.՝ ժամը 10:30 - 17:00
04.01.2021թ.-ից մինչև 07.01.2021թ.` ժամը 10:30-21:15
2. «Արշակունյաց» մասնաճյուղ (ք. Երևան, Արշակունյաց պ. 34/3, «Երևան Մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ),
31.12.2020թ.՝ ժամը 10:30 - 17:00
04.01.2021թ.-ից մինչև 07.01.2021թ.` ժամը 10:30-21:15
3. «Երիտասարդական» մասնաճյուղ (ք. Երևան, Ա. Իսահակյան 22/8, «Մետրոնոմ» առևտրի կենտրոն),
31.12.2020թ.՝ ժամը 10:30 - 17:00
04.01.2021թ.-ից մինչև 07.01.2021թ.` ժամը 10:30-21:15
4. «Նոր Նորք» մասնաճյուղ (ք. Երևան, Գայի պողոտա 16, «Մեգամոլ Մասիվ» առևտրի կենտրոն),
31.12.2020թ.՝ ժամը 10:30 - 17:00
04.01.2021թ.-ից մինչև 07.01.2021թ.` ժամը 10:30-18:15
Խնդրում ենք հաշվի առնել, որ 31.12.2020-07.01.2021թթ. Բանկի մասնաճյուղերի կողմից իրականացվելու են բոլոր գործառնությունները` բացառությամբ ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների հանձնարարականների: Նշված ժամանակահատվածում ՀՀ այլ բանկեր կատարվող և միջազգային փոխանցումների վճարման հանձնարարականներ ընդունելու դեպքում դրանք կիրականացվեն 08.01.2021թ.-ին:
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգեր
Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2020-07.01.2021թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները.
- ֆիզիկական անձ հաճախորդի՝ Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և՛ դրամով, և՛ արտարժույթով,
- ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին՝ առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ գումարով,
- ֆիզիկական անձ հաճախորդի կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի գումարով,
- կոմունալ վճարումներ:
Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում ստացված այլ գործարքների ընթացք կտրվի հաջորդ աշխատանքային օրը՝ 08.01.2021թ.-ին` ձևակերպումը նույնպես կատարելով 08.01.2021թ. գործառնական օրով:
Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ կերպով լրացված լինեն բոլոր անհրաժեշտ վավերապայմանները, այդ թվում` շահառուի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:
Իրավաբանական անձանց համար Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը չեն գործելու մինչև 08.01.2021թ.:
Վճարային տերմինալներ և մուտքագրման բանկոմատներ
Հաշվի, քարտային հաշվի համալրումը, ինչպես նաև ապառիկ և օնլայն տրամադրված վարկի մարումը վճարային տերմինալների միջոցով կարող է իրականացվել առցանց 24/7 ռեժիմով նաև տոնական, ոչ աշխատանքային օրերին: Բանկոմատների միջոցով իրականացված մուտքերը կակտիվանան քարտին անմիջապես, մինչև 03.01.2021թ. քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 05.01.2021թ.-ին, իսկ 04.01.2021թ.-ից հետո քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 08.01.2021թ.:
31.12.20թ. Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգն աշխատելու է հետևյալ գրաֆիկով.
- ՌԴ ռուբլիով փոխանցումներ կարող եք ստանալ/կատարել մինչև ժամը 16:00-ը (Երևանի ժամանակով)
- այլ արտարժույթով փոխանցումներ կարող եք ստանալ/կատարել մինչև ժամը 12:00-ը (Երևանի ժամանակով):
Կոնտակտային կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
Ամերիաբանկ