13.03.2020-ին արված հայտարարության թարմացում: Հարգելի´ հաճախորդներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով Ամերիաբանկը որոշում է կայացրել Բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդից» օգտվելու հնարավորություն:
13.03.2020-ին արված հայտարարության թարմացում
Հարգելի´ հաճախորդներ,
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով Ամերիաբանկը որոշում է կայացրել Բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդից» օգտվելու հնարավորություն:
Տեղեկացնում ենք, որ.
- վարկային պարտավորության մարման օրվա դրությամբ Ամերիաբանկում սպասարկվող ձեր բանկային հաշիվներին պարտավորության մարման համար բավարար դրամական միջոցներ առկա չլինելը և մարում չկատարելը կդիտարկվի որպես «վարկային արձակուրդից» օգտվելու ցանկություն,
- վարկի մարում չկատարելը չի դիտվի որպես խախտում և պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի (այդ թվում` վարկային արձակուրդի ժամանակահատվածի վարկային պարտավորությունների չկատարման համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի),
- վարկային պարտավորության մարման օրվա դրությամբ Ամերիաբանկում սպասարկվող ձեր բանկային հաշիվներին պարտավորության մարման համար բավարար դրամական միջոցներ առկա լինելու պարագայում Ձեր վարկային պարտավորությունների մարումը կկատարվի ըստ գործող վարկային պայմանագրի պայմանների: Այս պարագայում «վարկային արձակուրդից» օգտվելու ցանկություն ունենալու մասին անհրաժեշտ է տեղեկացնել Բանկին` համապատասխան վարկի առաջիկա մարման օրվանից 2 աշխատանքային օր առաջ Բանկ ներկայացնելով դիմում:
Անվտանգության նկատառումներից ելնելով և միմյանց առողջության մասին հոգ տանելով՝ հորդորում ենք ձեզ դիմումը ներկայացնել հեռահար եղանակներով, այդ թվում` Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով, էլ. փոստով կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն`(+374 10) 561111 հեռախոսահամարով:
«Վարկային արձակուրդը» չի տարածվում մինչև ս.թ. մարտի 13-ի դրությամբ Բանկի նկատմամբ ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների նկատմամբ:
Վարկային արձակուրդից օգտվելու պարագայում չկատարված վարկային պարտավորության գումարը հավասարաչափ բաշխվելու է հետագա 7 ամիսների վրա (հունիսից-դեկտեմբեր)` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարող եք ստանալ Ձեր կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: Բանկի պաշտոնական կայքի հասցեն է` www.ameriabank.am:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: