image

Ստիկերի տարեկան սպասարկման վճարը փոփոխվել է

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վճարային քարտին կից տրամադրվող Ստիկերի տարեկան սպասարկման վճարը փոխվել է և տարեկան 5,000 ՀՀԴ-ի փոխարեն դարձել է 3,000 ՀՀԴ

Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սույն թվականի մարտի 29-ից և տարածվելու է այդ օրվանից նոր բացվող և գործողության ժամկետի վերջում վերաթողարկվող ստիկերների վրա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձ հաճախորդների քարտերի սակագները ներկայացված են ստորև, որտեղ փոփոխությունները նշված են կանաչ գույնով`

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am«Սպասարկման ցանց» բաժնում: 

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ