Ստացի՛ր փոխանցում արտերկրից ` ցանկացած Visa քարտից քո Visa քարտին

Միայն 3 օր ստացի՛ր 5,000 դրամ քեշբեք (հետվերադարձ)՝ Visa Direct փոխանցում ստանալու դեպքում՝ անկախ փոխանցված գումարի մեծությունից։ Արշավին կարող են մասնակցել ցանկացած տեսակի Visa քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում: Արշավն ուժի մեջ է 2021թ․ հունիսի 30-ին, հուլիսի 1-ին և 2-ին:

Արշավի հիմնական պայմանները․


1.           Արշավը կիրառելի է և քեշբեք կարող են ստանալ միայն այն Visa քարտապանները, որոնք 2020թ․ ապրիլի 26-ից մինչև 2021թ. հունիսի 29-ը ներառյալ ժամանակահատվածում չեն ստացել քարտից քարտ Visa Direct փոխանցում:
2.           Արշավի շրջանակում Visa յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ քեշբեք միայն մեկ անգամ: 
3.           Արշավի շրջանակում վճարման ենթակա քեշբեքը կվճարվի ս․թ․ հուլիսի 26-ին հաջորդող 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում:
4.           Քեշբեքի վճարումը կիրականացվի այն քարտային հաշվեհամարին, որին ստացվել է քարտից քարտ Visa Direct փոխանցումը: Այն դեպքում, երբ նշված հաշվեհամարը քեշբեքի վճարման պահին կլինի փակված կամ փոխանցումը ստացված կլինի արտարժույթային քարտային հաշվին, ապա քեշբեքը կփոխանցվի քարտապանի` Բանկում գործող այլ դրամային հաշվեհամարին, իսկ այլ գործող  դրամային հաշիվ չունենալու դեպքում քեշբեքը չի վճարվի: