image

Պայմանների երկարաձգում

05.11.2020թ. հայտարարությամբ նախատեսված վարկային պարտավորությունների գծով առաջարկվող պայմանները շարունակում են գործել մինչև 31/01/21թ.

Ի լրումն նախորդ` 05.11.2020թ. հայտարարության, տեղեկացնում ենք, որ հայտարարությամբ նախատեսված վարկային պարտավորությունների գծով առաջարկվող պայմանները շարունակում են գործել մինչև 31/01/21թ. հետևյալ եղանակով. 

Վերանայման ենթակա են  հետևյալ խմբերում ներառված մեր հաճախորդների վարկային պարտավորությունները.

  • Հայաստանի քաղաքացիներ, որոնք զորակոչվել կամ մասնակցել են (կամավոր կամ պարտադիր հիմունքներով) ռազմական գործողություններին` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա (զինկոմիսարիատի,  ՀՀ պաշտպանության նախարարության, զինկոմիսարիատի կամ Երկրապահ կամավորականների միության կողմից տրված տեղեկանքի կամ Բանկի գնահատմամբ` հիմնավոր այլ փաստաթղթերի առկայության դեպքում), 
  • ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած քաղաքացիներ` այդ փաստը հիմնավորված կերպով Բանկին հասանելի դառնալու հիման վրա,
  • Արցախում փաստացի գործունեություն իրականացնող կամ գրանցված/ հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, ինչպես նաև փաստացի բնակություն ունեցող ֆիզիկական անձինք, 
  • Արցախում կենսական շահերի կենտրոն ունեցող այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր :

Տեղեկացնենք, որ վերոնշյալ հաճախորդների համար` 30/09/2020-30/12/2020թթ. ժամանակահատվածում, իսկ ռազմական գործողություններին մասնակցած/զորակոչված հաճախորդների համար` զորակոչման ամսվա սկզբից մինչև 30/12/2020թ. /ներառյալ/, դադարեցվում է վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի շրջանակում տոկոսագումարների, տույժերի, տուգանքների, սպասարկման վճարների հաշվեգրումը (այդ թվում ` սույն առաջարկում նշված ֆիզիկական անձանց կողմից անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակով Բանկի հետ կնքված համապատասխան պայմանագրերի գծով): Ընդ որում, եթե զորակոչման կամ ռազմական գործողություններին մասնակցության փաստը չի հաստատվում զինկոմիսարիատի,  ՀՀ պաշտպանության նախարարության կամ Երկրապահ կամավորականների միության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, սակայն Բանկի գնահատմամբ տեղեկատվության իսկությունը հավաստվում է այլ հիմնավորմամբ, ապա այդ հաճախորդների համապատասխան պայմանագրերի շրջանակում դադարեցվում է միայն տույժերի և տուգանքների հաշվեգրումը այն ամիսների համար, որոնց նախորդող ժամանակահատվածից տվյալ պայմանագրերի ներքո առկա են ժամկետանց պարտավորություններ:

Զորակոչված և ռազմական գործողություններին մասնակցած հաճախորդների անմիջական ընտանիքի անդամների (այն է` հայր, մայր, քույր, եղբայր, զավակ, ամուսին) համար դադարեցվում է վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի շրջանակում տույժերի և տուգանքների հաշվեգրումը:

Այն հաճախորդներին, ինչպես նաև զորակոչված և ռազմական գործողություններին մասնակցած հաճախորդների անմիջական ընտանիքի անդամներին (այն է` հայր, մայր, քույր, եղբայր, զավակ, ամուսին), որոնք վերանայման պահին չունեն ժամկետանց պարտավորություններ կամ ժամկետանց կլինեն միայն ընթացիկ ամսվա պարտավորությունները, կտրամադրվի վարկային (այդ թվում` վարկային գիծ, օվերդրաֆտ), պարտքի տարաժամկետ մարման (ապառիկ ֆինանսավորման), լիզինգի պայմանագրերի ներքո վճարային պարտավորությունների վճարման  հետաձգում մինչև  2021թ. հունվարի 31-ը, եթե տվյալ ամսվա հերթական մարման օրը վճարման ենթակա պարտավորությունը չի մարվել կամ մարվել է մասնակի: Համապատասխանաբար, վճարման հետաձգման ամիսների քանակով (1-ից 4 ամսով) կերկարաձգվի նաև վճարային պարտավորությունների կատարման վերջնաժամկետը: Օվերդրաֆտների և վարկային գծերի դեպքում պարտավորության կատարման վերջնաժամկետը կերկարաձգվի միայն այն դեպքում, եթե այն լրանում է: Նշված ժամանակահատվածում չվճարված մայր գումարը կվերաբաշխվի մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, իսկ մինչ այդ հաշվեգրված տոկոսագումարները կտեղափոխվեն մարման հաջորդ օրվա վրա: Այն դեպքերում, երբ տոկոսագումարների/ սպասարկման վճարների հաշվեգրումը շարունակվում է, ապա.

Մինչև 31.12.2020թ. հաշվեգրված տոկոսագումարների գծով`

  • վարկային և լիզինգի ներքո պարտավորությունների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները կվերաբաշխվեն հետաձգման ժամանակահատվածին հաջորդող 6 ամսվա վրա, իսկ եթե մարմանը 6 ամսից պակաս ժամկետ է մնացել, մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, 
  • ապառիկ ֆինանսավորման ներքո հաշվարկված սպասարկման վճարները կտեղափոխվեն մարման ժամանակացույցի վերջին` երկարաձգված ամսաթվի վրա: 

31.12.2020թ. հետո հաշվեգրված տոկոսագումարների գծով`

  • վարկային և լիզինգի ներքո պարտավորությունների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները կվերաբաշխվեն հետաձգման ժամանակահատվածին հաջորդող  մարման մնացորդային ժամանակահատվածի վրա, 
  • ապառիկ ֆինանսավորման ներքո հաշվարկված սպասարկման վճարները կտեղափոխվեն մարման ժամանակացույցի վերջին` երկարաձգված ամսաթվի վրա: 

Եթե մինչ ռազմական գործողություններին մասնակցելու/ զորակոչման փաստը Բանկին հասանելի դառնալու պահը հաճախորդների տոկոսագումարների/ սպասարկման վճարների և տույժերի մարում է տեղի ունեցել, ապա այդ գումարն ուղղվելու է կամ վճարման ենթակա վարկային պարտավորությունների մարմանը, կամ վարկի մայր գումարի վաղաժամկետ մարմանը կամ տրամադրվելու է հաճախորդին:

Հավելենք, որ վարկային պարտավորությունների վերանայումը կիրառվում է ֆիզիկական և իրավաբանական անձ/անհատ ձեռնարկատեր հաճախորդների նկատմամբ մինչև 25 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գումարի չափով տրամադրված վարկերի դեպքում: Նշված շեմը գերազանցող պարտավորությունների դեպքում խնդրում ենք դիմել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ, ինչի պարագայում յուրաքանչյուր վարկառուի կցուցաբերվի անհատական մոտեցում: 

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 10 561111:

Սույն հրապարակային առաջարկի (օֆերտայի) ընդունմանն ուղղված գործողությունների կատարումը կամ դրանով սահմանված պայմանների ապահովումը համարվում է սույն առաջարկով (օֆերտայով) սահմանված բոլոր պայմանների ընդունում` ակցեպտ: