Ս.թ. դեկտեմբերի 14-ին «Կամար» բիզնես-կենտրոնում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ-փրկարարական ծառայության մասնակցությամբ կազմակերպվեց և իրականացվեց հրդեհաշիջման և փրկարարական գործողությունների ուսումնական վարժանք` Ամերիաբանկի աշխատակիցների համար:
Ուսումնական վարժանքը նպատակ ուներ իրազեկել Ամերիաբանկի աշխատակիցներին, թե ինչպես պետք է կատարել ճիշտ գործողություններ հնարավոր հրդեհային իրավիճակներում, միաժամանակ ծանոթացնել շենքի կառուցվածքային առանձնահատկություններին և դեպի տարհանման վայր հասնելու ամենակարճ ու անվտանգ ուղիներին:
Ամերիաբանկի աշխատակիցներն ուսումնական վարժանքի ընթացքում ցուցաբերեցին բարձր պատրաստակամություն` արագ և կազմակերպված ձևով շենքից տարհանվելու և նախատեսված վայր հասնելու գործում: