Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել` Ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 1-ից և տարածվելու են սույն թվականի սեպտեմբերի 1-ից երկարաձգվող և նոր կնքվող ավանդների վրա:

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ փոփոխության են ենթարկվել`

  • Ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդների պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 1-ից  և տարածվելու են սույն թվականի սեպտեմբերի 1-ից երկարաձգվող և նոր կնքվող ավանդների վրա:
  • Ֆիզիկական անձանց ՀՀ դրամով խնայողական հաշվի պայմանները, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի սեպտեմբերի 1-ից  և տարածվելու են խնայողական հաշիվների մնացորդի` սույն թվականի սեպտեմբերի 1-ից հաշվարկվող տոկոսադրույքների վրա:

Ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետային ավանդների և խնայողական հաշվի նոր տեղեկատվական ամփոփագրերը ներկայացված են ստորև, որոնցում փոփոխությունները նշված են կանաչ գույնով:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am, կամ ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: