Հայտարարություն դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

2021 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 11-ը ներառյալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր` հետևյալ պայմաններով.

 ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

8,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

80,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

27 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

3.75 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. մարտի 19-ի Թիվ N 1/156Ա որոշմամբ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. ապրիլի 30-ի N 1/239Ա որոշմամբ գրանցվել է ծրագրային ազդագրի առաջին լրացումը, 2021թ. օգոստոսի 6-ի N 1/433Ա որոշմամբ՝ երկրորդ լրացումը, իսկ 2021թ. նոյեմբերի 5-ի N 1/575Ա որոշմամբ՝ երրորդ լրացումը:

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացումների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո մինչև պարտատոմսերի ձեռքբերման օրվա ավարտը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ

ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ .` (374 10) 56 11 11
Ֆաքս `  (374 10) 51 31 33
Էլ. փոստ  `  CapitalMarkets@ameriabank.am 
Կայք-էջ `  www.ameriabank.am