Հայտարարություն Սպայկա ՍՊԸ դոլարային եվ դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «ՍՊԱՅԿԱ» ՍՊ Ընկերության կողմից թողարկված անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր ` հետևյալ պայմաններով.

ԹՈՂԱՐԿՈՂ

«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

100,000 ՀՀ դրամ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

5,500,000 ԱՄՆ դոլար

2,100,000,000 ՀՀ դրամ

1,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

55,000 հատ

21,000 հատ

10,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

24 ամիս                                       24 ամիս

9 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

9 %

12.5 %

8.5 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԺԱՄԿԵՏ

ս.թ. հունիսի 09 - հունիսի 15

ս.թ. հունիսի 09 - հուլիսի 09

ս.թ. հունիսի 10 - հունիսի 15

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

 

«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. մայիսի 21-ի Թիվ N 1/287Ա որոշմամբ:
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանները հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ ինտերնետային կայքում ` հետևյալ հղումներով ՝ 

 

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է տեղաբաշխման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100981101 (դոլարային պարտատոմսերի դեպքում) և 1570043103122800  (դրամային պարտատոմսերի դեպքում) հաշվեհամարներին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղումներով՝


 

ԹՈՂԱՐԿՈՂ

«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ

ՀՀ, ք. Երևան 0007,
Բագրատունյաց փող., 70/18 շենք

Հեռ.` (374 10) 44 44 70
Ֆաքս
` (374 10) 44 05 91
Էլ. փոստ `  bonds@spayka.com
Կայք-էջ `  www.spayka.am

 

ՏԵՂԱԲԱՇԽՈՂ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33

Էլ. փոստ `  CapitalMarkets@ameriabank.am 
Կայք-էջ `  www.ameriabank.am