Այս ծառայության միջոցով մեր հաճախորդները, որոնք հանդիսանում են Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգի օգտատեր, կարող են փոխանցումներ կատարել ինչպես Ամերիաբանկի, այնպես էլ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի կողմից սպասարկվող բոլոր բանկերի քարտերին:
Սիրելի' հաճախորդներ,
տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգում գործարկվել է փոխանցում քարտին ծառայությունը:
Այս ծառայության միջոցով մեր հաճախորդները, որոնք հանդիսանում են Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգի օգտատեր, կարող են փոխանցումներ կատարել ինչպես Ամերիաբանկի, այնպես էլ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի կողմից սպասարկվող բոլոր բանկերի քարտերին:
Վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է ընտրել քարտային կամ ընթացիկ ելքային հաշիվը, լրացնել ստացող քարտի տվյալները, գումարը և հաստատել վճարումը:
Փոխանցումը հասանելի կլինի ստացող քարտի հաշվեկշռին անմիջապես, իսկ հաշվեհամարին կհաշվառվի մյուս աշխատանքային օրը: Վարկային մարումները քարտային հաշվից կատարելիս խնդրում ենք ուշադիր լինել և հաշվի առնել վերոնշյալ պայմանը:
Ծառայության միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 0.3% /կրեդիտային քարտերի դեպքում` 2%-ը/, որը գումարվում է հիմնական փոխանցվող գումարին և գանձվում է վճարողից: Միջնորդավճարը գանձվում է ՀՀ դրամով, իսկ փոխարկման անհրաժեշտության առաջացման դեպքում փոխարկման համար հիմք է ընդունվում տվյալ փոխանցման՝ Շահառուի բանկի կողմից հաշվառման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ գործող փոխարժեքը։
Գործում են քարտից քարտ փոխանցվող գումարի նվազագույն և առավելագույն շեմեր` համապատասխանաբար 1․000 ՀՀ դրամ և 399․000 ՀՀ դրամ: