Ամերիաբանկի նոր` «Մաշտոց» մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է բոլորին «Անցում N1»-ում ամեն օր` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը ներառյալ: Այն Երևանի կենտրոնում տեղակայված ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող մեր ամենամեծ մասնաճյուղն է:
Բացման առիթով մեր բոլոր նոր հաճախորդները կարող են օգտվել հատուկ առաջարկից:
Ֆիզիկական անձանց համար
- Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ* ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի**
- Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
- Հաշվի բացում ծառայությունների փաթեթով*** ` անվճար
- VISA ստիկեր ` տարեկան 1500 դր. սպասարկման վճար (3000 դր.-ի փոխարեն
Իրավաբանական անձանց համար
- Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
- Ընկերության 2 (երկու) ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում*` առանց մեկ տարվա սպասարկման վճարի**
- Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի**
* բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի
** քարտի ժամկետը լրանալուց հետո այն վերաթողարկվում է Բանկում գործող սակագներով
*** փաթեթը ներառում է ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ), մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի
Հատուկ առաջարկը գործում է մինչև օգոստոսի 31-ը ներառյալ: