Բանկային ծառայությունների մատուցման պայմանների փոփոխություն ֆիզիկական անձ հաճախորդների համար

Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում (այսուհետ` Բանկ) գործող ստորև նշված սակագներում կատարվել են փոփոխություններ.

 

•    «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ Ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ
•    «Ամերիաբանկ» ՓԲԸ ավանդի պայմանները ֆիզիկական անձանց համար

 

Կատարված փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում:

Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 01/07/21թ.-ից և տարածվելու են նաև գործող հարաբերությունների վրա:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել Ամերիաբանկ ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am կամ ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝
Ամերիաբանկ ՓԲԸ