Տեղեկացնում ենք, որ 01/08/2019-ից սահմանվել են հետևյալ բազային տոկոսադրույքները՝ ՀՀ դրամ՝ 6.5%, ԱՄՆ դոլար՝ 1.5%, եվրո՝ 0.5%:
Բազային տոկոսադրույքի փոփոխման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը:
Բազային տոկոսադրույքը տեղադրվում է Բանկի պաշտոնական կայքում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ` փետրվար և օգոստոս ամսվա առաջին երեք աշխատանքային օրերի ընթացքում:
Փոփոխված Լողացող և/կամ Ճշգրտվող տոկոսադրույքը կիրառվում է այն պայմանագրերի նկատմամբ, որոնցում սահմանված Լողացող և/կամ Ճշգրտվող տոկոսադրույքի 1 տարվա կամ 3 տարվա չվերանայման ժամկետը* լրացել է:
Համաձայն Բանկի հետ կնքված վարկային պայմանագրի և Լողացող և/կամ Ճշգրտվող տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին համաձայնագրերի, ԱՄՆ դոլարով վարկի տոկոսադրույքը բարձրանալու է 1%-ով, ՀՀ դրամով վարկի տոկոսադրույքը նվազելու է 1-3% սահմաններում**, որոնք կիրառվելու են 2019 թվականի օգոստոսի1-ին հաջորդող մոտակա մարման օրվանից: Եվրոյով տրամադրված վարկի լողացող/ճշգրտվող տոկոսադրույքը մնում է անփոփոխ:
Բազային տոկոսադրույքներին, «Լողացող (փոփոխվող) տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին» և «Ճշգրտվող տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին» համաձայնագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
* Լողացող և/կամ ճշգրտվող տոկոսադրույքի ճշգրտում/վերանայում չի իրականացվում պայմանագրի գործողության առաջին կամ առաջին երեք տարվա ընթացքում: Այդ ժամկետը սահմանված է Ձեզ հետ կնքված համապատասխան կրեդիտավորման և/կամ «Լողացող կամ ճշգրտվող տոկոսադրույքի սահմանման և հաշվարկման մասին» պայմանագրերում:
** ՀՀ դրամով վարկի տոկոսադրույքի նվազեցման չափը կախված է Ձեր վարկային պայմանագրով սահմանված վարկի տոկոսադրույքից:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Բանկի մասնաճյուղերի աշխատանքային գրաֆիկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: