image

Արի' Ամերիաբանկ քո թիմով

Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործարքների ծավալի ավելացումը, VISA ընկերության հետ ներկայանում է հերթական առաջարկով:

Բոլոր այն ընկերությունները/կազմակերպությունները, որոնք ունեն 100 հազար ՀՀ դրամ կամ ավելի միջին զուտ աշխատավարձ ստացող 10 և ավելի աշխատակից, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտերով:

Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից՝

  • անվճար Մոբայլ բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկում,
  • հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,
  • օնլայն վարկ հաշված րոպեների ընթացքում /Բանկի պայմաններին համապատասխանելու և Բանկի կողմից հաստատվելու դեպքում/,
  • անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,
  • բանկոմատներ ցանցային խոշոր սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,
  • երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,
  • 24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների  վերաբերյալ, 
  • անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ,
  • քարտի անվճար բլոկավորման և ապաբլոկավորման հնարավորություն:

 
Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակում VISA Classic միջազգային դասի վճարային քարտերը բացվելու են ԱՆՎՃԱՐ*: 

Առաջարկից օգտվելու հայտերն ընդունվում են մարտի 1-ից հունիսի 30-ը ներառյալ:

Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և իր հաճախորդներին մշտապես առաջարկում է թվային արդիական լուծումներով բանկային ծառայություններ:

Հայաստանի 1,000-ից ավելի ընկերությունների 100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել մոտակա մասնաճյուղ, ինչպես նաև Ամերիաբանկի պաշտոնական կայք` www.ameriabank.am  կամ VISA ընկերության պաշտոնական կայք` cis.visa.com: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 


* Եթե քարտապանն իր աշխատավարձն այլևս չի ստանում Բանկի միջոցով, կամ վերջինս որևէ հիմքով աշխատանքից ազատվել է, ապա Բանկն իրավասու է ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել աշխատավարձային նախագծերի ներքո տրամադրված քարտի և մյուս բանկային ծառայությունների հատուկ սակագները և պայմանները և այդ պահից սկսած կիրառել Բանկում գործող քարտի և մյուս ծառայությունների սակագները և պայմանները կամ տվյալ քարտի, ծառայության կամ քարտապանի համար Բանկի հայեցողությամբ կիրառելի այլ արտոնյալ կամ հատուկ սակագներ: Աշխատանքից ազատված և այլևս Ամերիաբանկի միջոցով աշխատավարձ չստացող աշխատակիցների ցանկը տրամադրվում է գործընկեր կազմակերպության կողմից: