Արժեթղթերի շուկաներում խորհրդատվական ծառայության տրամադրման վերաբերյալ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 8-ից Ամերիաբանկը մատուցում է Արժեթղթերի շուկաներում խորհրդատվական ծառայություն /այսուհետ՝ «Ծառայություն»/:

Հարգելի՛ հաճախորդ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 8-ից Ամերիաբանկը մատուցում է Արժեթղթերի շուկաներում խորհրդատվական ծառայություն /այսուհետ՝ «Ծառայություն»/: 

Ծառայության շրջանակներում հաճախորդին յուրաքանչյուր օր կտրամադրվի խորհրդատվություն ֆինանսական շուկաներում նոր գործարքների կնքման, գործող դիրքերի կառավարման, ինչպես նաև՝ նոր շուկաների/կազմակերպությունների վերաբերյալ։ 

Ծառայության սակագներին և պայմաններին ավելի մանրամասներին կարող եք ծանոթանալ` trading.ameriabank.am/documentation հղմամբ:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 56 11 11 հեռախոսահամարով, այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայք` trading.ameriabank.am  կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար:

  

Հարգանքով՝

«Ամերիաբանկ» ՓԲԸ