Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով 2019թ. «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որին հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրների ավելի քան 65 բանկերից ու ֆինանսական կառույցներից 170 ներկայացուցիչ: Մրցանակաբաշխությանը մասնակցել է Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը:
Մասնակիցներից 20 բանկի շնորհվել է 23 մրցանակ Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առևտրի աջակցմանն ունեցած դերակատարման համար: