Ապառիկ ֆինանսավորման ծառայության մատուցման հիմնական պայմանների փոփոխություն

Հարգելի´ հաճախորդ, Տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են կատարվել «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից ֆիզիկական անձանց ապառիկ ֆինանսավորման ծառայության մատուցման հիմնական պայմաններ փաստաթղթում:

Կատարված փոփոխությունները, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք տեսնել վերոնշյալ հղմամբ տեղադրված փաստաթղթում:

 

Տեղեկացնում ենք նաև, որ նշված փաստաթղթի ներքո մինչև 23.06.2021թ. ծագած իրավահարաբերությունների դեպքում  փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 12.07.2021թ.-ից և կտարածվեն նաև գործող հարաբերությունների վրա: Նոր կնքվող պայմանագրերի դեպքում փոփոխությունները կիրառելի կլինեն սկսած 23.06.2021թ.-ից:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում: 

 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ 

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: