Ամերիա Սերունդ. փոփոխությունը դառնալու քո հնարավորությունը

Եթե դեռ չես հասցրել դառնալ Ամերիա Սերունդ ծրագրի մասնակիցը, ապա ծրագրի այս մեկնարկը բացառիկ հնարավորություն է հենց քեզ համար:

Միացիˊր Ամերիա Սերունդ 14-ին և փոփոխությոˊւն բեր բիզնեսի և սպասարկման ոլորտում: Ամբողջական դրույքով դասընթացներ, ստեղծարար քննարկումներ և մարդակենտրոն լուծումներ, մասնագիտական հմտություններ և նորարար մոտեցումներ, արհեստավարժ թիմակիցների կողմից ուղղորդում. ահա այն ստեղծարար ու գիտելիքներով հարուստ միջավայրը, որն օգնելու է քեզ իմանալ ամեն ինչ գերազանց սպասարկման մշակույթի մասին և դառնալ այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել քո շուրջ:  

Եթե դու`

•    21-27 տարեկան ես
•    Սովորում ես բուհում կամ արդեն ունես բարձրագույն կրթություն
•    Գերազանց գիտես անգլերեն, ռուսերեն և հայերեն
•    Ունես տրամաբանական մտածողություն
•    Սիրում ես լսել և ազատ հաղորդակցվել բոլորի հետ
•    Ճկուն ես ու մտածում ես առանց սահմանների
•    Մարդկանց հետ շփումը քեզ ոգեշնչում է
•    Զարգացման ճանապարհին երբեք կանգ չես առնում
•    Հոգատար ես և մարդակենտրոն 
•    Ուզում ես միանալ մեր թիմին և դառնալ Ամերիացի


Հնարավորություն կունենաս`

•    Անցնելու ամբողջական դրույքով` 09:00-18:00 տեսական և գործնական եռամսյա ուսուցում Բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում` ամբողջական դրույքով
•    Ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո աշխատանքի անցնելու 
Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցում և կոնտակտային կենտրոնում
•    Ստանալու վարձատրություն ուսուցման ընթացքում

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ն է: