«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Բանկ» կամ «Ամերիաբանկ») հայտարարում է «Մենք ենք, մեր արմատները» (այսուհետ՝ «Մրցույթ») www.facebook.com սոցիալական ցանցի (այսուհետ՝ «Ֆեյսբուք») Բանկի պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/Ameriabank/
Մրցույթն անցկացվելու է ամիսը մեկ անգամ մինչև 2019թ. դեկտեմբերը ներառյալ, յուրաքանչյուր ամսվա համար սահմանված ստորև թեմայով.
- Հունվար – Արմավիր
- Փետրվար – Շիրակ
- Մարտ – Վայոց Ձոր
- Ապրիլ – Արագածոտն
- Մայիս – Սյունիք
- Հունիս – Արարատ
- Հուլիս – Գեղարքունիք
- Օգոստոս – Լոռի
- Սեպտեմբեր – Երևան
- Հոկտեմբեր – Արցախ
- Նոյեմբեր – Տավուշ
- Դեկտեմբեր – Կոտայք
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Ֆեյսբուքի անձնական էջում անել հրապարակում (post), որը պետք է առնվազն ներառի.
Մրցույթի մասնակցի անձնական լուսանկարն՝ արված Հայաստանի տվյալ (Մրցույթի կանոններով տվյալ ամսվա համար սահմանված) մարզի տարածքում գտնվող որևէ վայրում:
Հրապարակումը պետք է զուգորդվի.
Մրցույթի համապատասխան մասնակցի կողմից գրված տեքստով, որը պետք է սկսվի «Ես սիրում եմ … մարզը, որովհետև …» արտահայտությամբ և Մրցույթի հետևյալ հեշթեգերով՝ #ArmenianRoots #AmeriabankContest #AmerյանJourney։
Մրցույթին մասնակցելու համար վերոնշյալ հրապարակումը /post/ պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին.
- պետք է արված լինի հրապարակային (public) ձևով
- պետք է պարունակի Մրցույթի հետևյալ երեք հեշթեգերը՝ #ArmenianRoots #AmeriabankContest #AmerյանJourney
- մեկ անձի/օգտատիրոջ կողմից կարող է արվել միայն մեկ հրապարակում. մի քանիսը ներկայացնելու դեպքում Մրցույթին մասնակցության համար կդիտարկվի միայն ժամանակագրորեն առաջին ներկայացվածը
- հրապարակման լուսանկարը պետք է արված լինի Հայաստանի (Մրցույթի կանոններով տվյալ ամսվա համար սահմանված) մարզի տարածքում
- հրապարակման լուսանկարը չպետք է մշակված լինի նկարների մշակման համար նախատեսված որևէ ծրագրով
- հրապարակումը չպետք է պարունակի վիրավորական խոսքեր և արտահայտություններ կամ ունենա ոչ պատշաճ բովանդակություն
- խմբագրված հրապարակումները չեն ներառվի Մրցույթում
- կեղծ անձնական էջով հրապարակում կատարած անձիք/օգտատերերը Մրցույթին մասնակցելու հնարավորություն չեն ունենա
- Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա
- Մրցույթի մասնակցությունն անվճար է
Մրցույթի պայմանները
- Մրցույթի շրջանակում արված բոլոր հրապարակումները ֆիլտրվում են, ընդ որում, ստուգվում է յուրաքանչյուր հրապարակման համապատասխանությունը Մրցույթի պայմաններին: Մրցույթի պայմաններին չհամապատասխանող, ֆիլտրում չանցած, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտմամբ արված հրապարակումները չեն ներառվի Մրցույթում:
- Մրցույթին մասնակցելու նպատակով հրապարակումները կարող են արվել ս.թ. փետրվարի 14-ից՝ Մրցույթի մասին հայտարարության հրապարակման պահից սկսած՝ մինչև ս.թ. փետրվարի 24-ը, Երևանի ժամանակով ժամը 18:00-ը ներառյալ:
- Մրցույթի պայմաններին համապատասխանող, ֆիլտրումն անցած, ինչպես նաև սահմանված ժամկետների շրջանակում արված հրապարակումներից հաղթող է ճանաչվելու ամենաշատ թվով Ֆեսյբուքի իրական օգտատերերի կողմից հավանություն (like) ստացած հրապարակումը: Եվս մեկ հաղթող կընտրվի Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված հանձնաժողովի կողմից՝ որպես տվյալ մարզին բնորոշ ամենակոլորիտային հրապարակում:
- Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. փետրվարի 28-ին (Երևանի ժամանակով մինչև ժամը 24:00-ը ներառյալ) Ֆեյսբուքում գրանցված Բանկի պաշտոնական էջում: Մրցույթի հաղթողներն այդ մասին կծանուցվեն նաև Ֆեյսբուքի միջոցով ուղարկված անձնական հաղորդագրությունով:
Մրցանակները
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան մրցանակ՝ Ամերիաբանկի 50, 000 ՀՀ դրամ արժեքով նվեր քարտ: Մրցանակն ստանալու համար հաղթող մասնակիցները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Մրցանակն ստանալու ժամկետի, վայրի և կարգի մասին հաղթողները լրացուցիչ կծանուցվեն Ֆեյսբուքի միջոցով ուղարկված անձնական հաղորդագրությունով:
|