«Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 29-ը

Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայությամբ:

    
Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայությամբ:  
 
Ստեղծված իրավիճակում Բանկը որոշում է կայացրել երկարաձգել «Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 29-ը ներառյալ:
 
Ժամկետի հետաձգումը ծրագրին մասնակցելու հնարավորություն կընձեռի նաև այն երիտասարդներին, ովքեր դեռևս չեն հասցրել լրացնել իրենց դիմումները:
 
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին, ինչպես նաև դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: