«Շոփ ամառ» արշավն ավարտվել է, և ժամանակն է ամփոփելու գովազդային վիճակախաղի արդյունքները:
Հարգելի’ հաճախորդներ Տեղեկացնում ենք, որ ԱրՔա համակարգի տեխնիկական խնդիրներով պայմանավորված`հեռավար համակարգերով կատարվող քարտային գործարքներն անհասանելի են: Խնդիրների կարգավորվելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք:
Հոգ տանելով ձեր անվտանգության մասին՝ համավարակի տարածման առաջին իսկ օրերից մենք հանդես ենք եկել մեր օնլայն ծառայությունների արտոնյալ առաջարկներով՝ զերծ պահելով ձեզ բանկ այցելելու անհրաժեշտությունից։
Հարգելի՛ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ տարածում են գտել զեղծարարական մեթոդներ, որոնց միջոցով երրորդ անձինք նպատակ են հետապնդում անօրինական կերպով տիրանալու ձեր քարտային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին:
Հարգելի՛ հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ ս.թ. օգոստոսի 7-ին, պայմանավորված վերանորոգման աշխատանքներով, «Կոմիտաս» մասնաճյուղը չի գործելու: Բանկի մասնաճյուղերում գործարքներ իրականացնելու անհրաժեշտություն դեպքում կարող եք այցելել ոչ աշխատանքային օրերին և երկարացված աշխատանքային գրաֆիկով գործող մեր այլ մասնաճյուղեր:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ֆիզիկական անձանց ավանդների և խնայողական հաշվի նկարագրություն և տոկոսադրույքներ» փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց մանրամասները ներկայացնում ենք ստորև`
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար: Կազմակերպիչների խոսքով, հաշվի է առնվել Բանկի շահութաբերության զգալի բարելավումը, կայուն աճը, նորարարական բանկային ծառայությունների շարունակական ներդրումը, ռազմավարական փոխհարաբերությունները և թվայնացմանն ուղղված ակտիվ գործունեությունը:
Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:
Հունիսի 5-ին տեղի ունեցավ Reinvent by Renderforest 2021 թվային մեկօրյա կոնֆերանսը, որի ժամանակ զեկույցով հանդես եկան ձեռնարկատիրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային մարքեթինգի և դիզայնի ոլորտների առաջատար փորձագետներ: Միջոցառմանը ներկա էին 800-ից ավելի մասնակից: Կոնֆերանսի ընթացքում Ամերիաբանկից որպես խոսնակ հանդես եկավ Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը «Թվային ճարտարապետությունը` որպես փոխակերպման խթան» թեմայով։
Մենք շարունակում ենք բացահայտել Հայաստանը: Մինչև մայիսի 31-ը ներառյալ Ամերիաբանկի քարտապանները կարող են Ամբերդ հյուրանոցում ամրագրել սենյակներ 35% զեղչով և օգտվել պանդոկից 15% զեղչով:
Ստացի՛ր քարտից քարտ Visa Direct փոխանցումներ ավելի շահավետ պայմաններով: Քո Visa քարտին ցանկացած Visa քարտից ստացի՛ր գումար արտասահմանից և ստացի՛ր քեշբեք 1000 ՀՀ դրամ: Արշավին կարող են մասնակցել ցանկացած տեսակի Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում: Արշավն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը ներառյալ:
Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 1-ին, պայմանավորված վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հանգամանքով, Սայաթ-Նովա մասնաճյուղը չի գործելու: Բանկի մասնաճյուղերում գործարքներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք այցելել ոչ աշխատանքային օրերին և երկարացված աշխատանքային գրաֆիկով գործող մեր այլ մասնաճյուղեր:
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 24-ին գործելու է միայն Սայաթ-Նովա մասնաճյուղը (ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք), որը սպասարկում կիրականացնի ժամը 10:00-ից մինչև 15:30:
Ամերիաբանկի քարտապանները շարունակում են բացահայտել Հայաստանը մեզ հետ: Մինչև ապրիլի 30-ը ներառյալ Ամբերդ հյուրանոցում գործում է 35% զեղչ: Նշենք, որ գործող զեղչը չի ավելանում հյուրանոցում գործող այլ զեղչերին:
Ֆիլիպ Լինչը անդրադարձ է կատարել մի շարք թեմաների. Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, Ամերիաբանկի հաջողության գրավականը, մասնավորապես` կառավարման կայուն և ուժեղ համակարգն ու զարգացման հեռանկարները:
Թարմացված է առ 03.05.2022 23:09