27Հլս
«Ամերիբանկ» ՓԲԸ-ի Visa թվային քարտերի արշավ
Բանկի հաշվետեր հաճախորդ չհանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Բանկի կողմից տրամադրված հատուկ հղմամբ, հեռավար եղանակով դառնալով Բանկի հաճախորդ և պատվիրելով Visa տեսակի թվային քարտ, իրենց քարտային հաշվին կստանան բոնուս 1000 ՀՀ դրամի չափով` առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերի: Քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի:
Քարտը բացվելուց հետո 30 օրվա ընթացքում քարտով առաջին գործարքը (POS կամ vPOS վճարում) կատարվելու դեպքում Բանկը հաճախորդին կտրամադրի լրացուցիչ բոնուս 1000 ՀՀ դրամի չափով` առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերի:
Խրախուսման վճարների հաշվարկն ու վճարումը իրականացվում է տվյալ ամսվան հաջորդող ամսվա առաջին երկու շաբաթների ընթացքում։ Հետվճարը փոխանցվում է Visa Classic թվային քարտին, որը բացվել է արշավի շրջանակներում: Խրախուսման վճարների տրամադրվում է այն անձանց, ովքեր խրախուսման վճարի ստացման դրությամբ հանդիսանում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գործող հաճախորդ, խրախուսման վճարի ստացման դրությամբ նրանց հաշիվները փակված կամ կասեցված չեն, ինչպես նաև խրախուսման վճարի ստացման դրությամբ այդ հաշիվներով կատարվող գործառնությունների կատարումը սահմանափակված չէ։