You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողները` մեկ հարկի տակ. Ամերիաբանկն ամփոփել է ԿՍՊ նախաձեռնությունը - Նորություններ | Ամերիաբանկ
13Հլս

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողները` մեկ հարկի տակ. Ամերիաբանկն ամփոփել է ԿՍՊ նախաձեռնությունը

Ամերիաբանկը կազմակերպել էր ամփոփիչ միջոցառում «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի հաղթող ուսանողների համար: Հանդիպման նպատակն էր ամփոփել մրցույթի արդյունքները, ինչպես նաև նպաստել նոր կապերի հաստատման, գաղափարների զարգացման ու փորձի փոխանակման յուրօրինակ հարթակի ստեղծմանը։

Միջոցառմանը մասնակցում էին նախորդ և այս տարվա հաղթող ուսանողները, ՀՀ առաջատար բուհերի ու Ամերիաբանկի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող խոսնակներ։

Հիշեցնենք, որ «Իմ Հայաստան, իմ ապագա» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության շրջանակում անցկացված մրցույթի արդյունքներով՝ 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ։

Հանդիպման առանցքում «Ա կետն» էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորություններն ու կարևոր որոշումները։ Միջոցառման ընթացքում ուսանողները մասնակցեցին պանելային քննարկման, ինտերակտիվ խաղերի և լսեցին հաջողության պատմություններ։

Պանելային քննարկման խոսնակներն էին Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Renderforest ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը և «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

Իրենց փորձով և հաջողության պատմություններով կիսվեցին նաև Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը:

«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2024թ.-ին, կրթաթոշակ է տրամադրվել ՀՀ 15 բուհից 160 ուսանողի: Մինչ օրս «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում հաղթող է ճանաչվել և կրթաթոշակի արժանացել ՀՀ 18 պետական և մասնավոր բուհ ներկայացնող 360 ուսանող: Բացի դրանից, 2024թ. մրցույթի արդյունքներով 10 ուսանող մասնակցել է կարճաժամկետ կրթական ծրագրի ԱՄՆ Բերքլիի համալսարանում, ևս 3-ը ստացել է ֆինանսավորում իրենց ներկայացրած ծրագրերի իրագործման համար:

Մանրամասները` տեսանյութում: