15Հլս
ՀՀ դրամով խնայողական հաշվի պայմանների փոփոխություն
Տեղեկացնում ենք, որ փոփոխվելու է ՀՀ դրամով խնայողական հաշվի տարեկան անվանական տոկոսադրույքը:
2026թ․ օգոստոսի 1-ից ՀՀ դրամով խնայողական հաշվի տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի 3%՝ գործող 4%-ի փոխարեն։
Փոփոխությունը կիրառվելու է ինչպես գործող, այնպես էլ 2026թ․ օգոստոսի 1-ից բացվող ՀՀ դրամով խնայողական հաշիվների նկատմամբ։
- Հին պայման՝ 4% (տարեկան տոկոսային եկամտաբերություն 4.07%)
- Նոր պայման՝ 3% (տարեկան տոկոսային եկամտաբերություն 3.04%)
- Մյուս պայմանները մնում են անփոփոխ։
Մանրամասները՝ այստեղ:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար: