You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են - Նորություններ | Ամերիաբանկ
05Հնս

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

Երբ միավորվում են կինոյի կախարդանքն ու սիմֆոնիկ երաժշտության ուժը, ձևավորվում է հեքիաթային մթնոլորտ, որը MyAmeria Star հավելվածի օգտատերերին տեղափոխեց Harry Potter-ի մոգական աշխարհ:

Ամերիաբանկի, VISA-ի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Harry Potter and the Philosopher's Stone™ in Concert կինոհամերգը` միայն MyAmeria Star-ի օգտատերերի համար։

Օգտատերերը պետք է պարզապես հավելվածում հաստատեին իրենց մասնակցությունը և միանային խաղարկությանը։ Հաղթողները մայիսի 26-ին ընտրվել էին պատահականության սկզբունքով և ստացել համերգի երկուական տոմս։

Համերգի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմի անմոռանալի տեսարաններն ուղեկցվում էին Ջոն Ուիլյամսի հանրահայտ երաժշտության հետ՝ կենդանի կատարման շնորհիվ ստեղծելով մոգական տրամադրություն:

Կախարդական աշխարհի շունչն ու տրամադրությունը զգացվում էին ոչ միայն համերգի ընթացքում, այլև համալիր մուտք գործելու առաջին իսկ պահից, որտեղ երեխաներին և պատանիներին սպասում էին Harry Potter-ի աշխարհը հիշեցնող անակնկալներ` մոգական գլխարկից մինչև կախարդական փայտիկներ և այլն։

MyAmeria Star-ը նախատեսված է 6-18 տարեկանների համար և օգնում է երեխաներին ու պատանիներին անվտանգ, հետաքրքիր և հասկանալի կերպով բացահայտել ֆինանսների աշխարհը։ Այն երեխաների խենթ, բայց միաժամանակ հասուն ընկերն է, որն ուղեկցում է իրենց աստղը կերտելու ճանապարհին։

Ամերիաբանկը հավելվածի օգտատերերի համար շարունակաբար իրականացնում է հետաքրքիր նախաձեռնություններ` թե́́ ֆինանսական գրագիտությանը նպաստելու, թե́  յուրահատուկ ժամանցն ապահովելու նպատակով։ Հավելվածի օգտատերերի համար հունիսի 2-ին մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում հավելվածի ինստագրամյան էջի հետևորդների համար խաղարկվում է 5 հատ AirPods 4։ Արշավն ամփոփվելու է հունիսի 22-ին: Մանրամասները` հղումով։

MyAmeria Star քարտ պատվիրելու մանրամասները` հոլովակում: