17Մրտ
Փոփոխություն ՀՀ այլ բանկերի և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Ամերիաբանկ ՓԲԸ-ի բանկոմատներից կանխիկացման սակագներում
Տեղեկացնում ենք, որ փոփոխություններ են կատարվել «Ամերիաբանկ» ՓԲԸ ստորև հրապարակային փաստաթղթերում․
Ըստ վերոգրյալ փոփոխությունների` 2026թ․ մարտի 16-ից ՀՀ այլ բանկերի, ինչպես նաև արտասահանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով Ամերիաբանկի բանկոմատներից կանխիկացումներ կատարելու դեպքում կիրառվելու են ստորև սակագները.
- 500 ՀՀ դրամ` ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով
- 1500 ՀՀ դրամ` արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) (012) 561111 հեռախոսահամարներով կամ այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am) «Մասնաճյուղեր» բաժնում:
Շնորհակալություն Բանկի ծառայություններից օգտվելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: