06Մրտ
Փոփոխություն Visa վճարային քարտերով օդանավակայանների բիզնես սրահների մուտքի պայմաններում
Տեղեկացնում ենք, որ 2026 թ․ մարտի 16-ից փոփոխություն է կատարվելու «Ամերիաբանկ»-ի կողմից թողարկված Visa պրեմիում վճարային քարտերով բիզնես սրահների մուտքի պայմաններում։
Նշված ամսաթվից սկսած մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ օդանավակայանների բիզնես սրահ հատուկ պայմաններով մուտք գործելու համար անհրաժեշտ է առաջին մուտքին նախորդող 35 օրվա ընթացքում կատարել առնվազն $400-ին համարժեք անկանխիկ վճարումներ Բանկի Visa պրեմիում վճարային քարտով:
Առանց վճարի մուտքերի քանակը ըստ քարտատեսակների
Visa Infinite վճարային քարտով`
- 20 առանց վճարի մուտք, եթե կատարվել է վերը նշված անկանխիկ վճարման պայմանը
- 3 առանց վճարի մուտք, եթե վերը նշված անկանխիկ վճարման պայմանը չի կատարվել
Visa Signature վճարային քարտով`
- 10 առանց վճարի մուտք, եթե կատարվել է վերը նշված անկանխիկ վճարման պայմանը
- 2 առանց վճարի մուտք, եթե վերը նշված անկանխիկ վճարման պայմանը չի կատարվել
Visa Platinum վճարային քարտով`
6 առանց վճարի մուտք, եթե կատարվել է է վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցվել` այստեղ։