You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Փոփոխություն Visa վճարային քարտերով օդանավակայանների բիզնես սրահների մուտքի պայմաններում - Նորություններ | Ամերիաբանկ
06Մրտ

Փոփոխություն Visa վճարային քարտերով օդանավակայանների բիզնես սրահների մուտքի պայմաններում

Տեղեկացնում ենք, որ 2026 թ․ մարտի 16-ից փոփոխություն է կատարվելու «Ամերիաբանկ»-ի կողմից թողարկված Visa պրեմիում վճարային քարտերով բիզնես սրահների մուտքի պայմաններում։

Նշված ամսաթվից սկսած մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ օդանավակայանների  բիզնես սրահ հատուկ պայմաններով մուտք գործելու համար անհրաժեշտ է առաջին մուտքին նախորդող 35 օրվա ընթացքում կատարել առնվազն $400-ին համարժեք անկանխիկ վճարումներ Բանկի Visa պրեմիում վճարային քարտով:

Առանց վճարի մուտքերի քանակը ըստ քարտատեսակների

Visa Infinite վճարային քարտով`

  • 20 առանց վճարի մուտք, եթե կատարվել է վերը նշված անկանխիկ վճարման պայմանը
  • 3 առանց վճարի մուտք, եթե վերը նշված անկանխիկ վճարման պայմանը չի կատարվել

Visa Signature վճարային քարտով`

  • 10 առանց վճարի մուտք, եթե կատարվել է վերը նշված անկանխիկ վճարման պայմանը
  • 2 առանց վճարի մուտք, եթե վերը նշված անկանխիկ վճարման պայմանը չի կատարվել

Visa Platinum վճարային քարտով`

6 առանց վճարի մուտք, եթե կատարվել է է վերը նշված անկանխիկ վճարումների պայմանը

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Visa Airport Companion հավելվածը և գրանցվել` այստեղ։